հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան

Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան

Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով դատարանի հրապարակած տեղեկատվությանը։

Ըստ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» խախտումների մասով հայցի՝ Հայաստանը իբրև թե «շարունակում է իր էթնիկ զտումների քաղաքականությունը, ատելություն և ազգամիջյան բռնություն է հրահրում ադրբեջանցիների նկատմամբ»:

Ավելի վաղ Հայաստանն էր դիմել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցով։ 

  • Կիսվել: