երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը հարձակվել է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի վրա. Ջեքի Սփիր

Ադրբեջանը հարձակվել է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի վրա. Ջեքի Սփիր

Վրդովված եմ հայկական խաղաղ քաղաքների վրա ադրբեջանական հրետանու լայնածավալ և համակարգված հարվածների մասին հաղորդագրություններից։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է կոնգրեսական Ջեքի Սփիրը։

«Հստակ լինելու համար, դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ են, ՈՉ վիճելի տարածք: Անամոթություն է, որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ալիևին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

  • Կիսվել: