հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին։

Հաղորդվում է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ կապված այն տեղեկատվության հետ, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն այցելել է Արցախի Հանրապետություն։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Ֆրանսիայի դեսպանատանը անօրինական այցի կապակցությամբ, ինչպես նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանի օրենքները խախտած Ֆրանսիայի քաղաքացիները պատասխանատվություն են կրում ազգային օրենսդրության համաձայն: Այս քայլը վնաս է հասցրել ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակությանը և այն դերին, որը նա կարող էր խաղալ հակամարտության ավարտից հետո ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման գործում: Ֆրանսիայի քաղաքացիները, ովքեր ապօրինաբար այցելել են ադրբեջանական տարածքներ, ներառված են այն անձանց ցուցակում, որոնց մուտքը մեր երկիր անցանկալի է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում։ 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու, մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսն Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Արցախ և Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: