հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ զինծառայող է զոհվել

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ զինծառայող է զոհվել

Միջադեպը տեղի է ունեցել սահմանապահ ծառայության «Ղազախ» դիվիզիայի տարածքում` դաշտային վարժանքների ժամանակ։

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ զոհվել է զինծառայող: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայության զինծառայող Թուրալ Ահմեդովը նռնականետից կրակոցի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել և մահացել։ 

Միջադեպը տեղի է ունեցել սահմանապահ ծառայության «Ղազախ» դիվիզիայի տարածքում` դաշտային վարժանքների ժամանակ։

Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը քննչական միջոցառումներ են իրականացնում։

 

  • Կիսվել: