չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ադրբեջանում բռնկված խոշոր հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել է Խաչմազ-Խուդաթ ավտոմոբիլային ճանապարհը

Ադրբեջանում բռնկված խոշոր հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել է Խաչմազ-Խուդաթ ավտոմոբիլային ճանապարհը

Ադրբեջանի Խաչմազի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել, և երկրի իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել Խաչմազ-Խուդաթ ավտոմոբիլային ճանապարհը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում տարհանվել են այդ շրջանում տեղակայված հանգստի կենտրոնի աշխատակիցները:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակից տուժել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը։

Խաչմազ և հարակից գյուղեր ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը դադարեցվել է:

 

 

  • Կիսվել: