կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության հարցերը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության հարցերը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պատվիրակության հետ, որը գլխավորում է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքչին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Հասանովը նշել է, որ ռազմական համագործակցությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես եւ այլ ոլորտներում, անշեղորեն զարգանում է։ Հատկապես ընդգծվել, որ ռազմավարական համագործակցությունը կառուցված է բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների վրա։ Նշվել է համատեղ նախագծերի կարեւորությունը  ռազմական ոլորտում, քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը ռազմական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: