Ադրբեջանի նախագահի օգնականը եւ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Բուդապեշտում հանդիպել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ: APA-ի փոխանցմամբ՝ Հիքմեթ Հաջիեւն այս մասին գրել է X սոցցանցի իր էջում։
«Մենք մտքեր ենք փոխանակել Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում ադրբեջանա-թուրքական եղբայրության եւ ռազմավարական դաշինքի վրա հիմնված համագործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կապակցվածության վերաբերյալ: Թյուրքական աշխարհում միասնության եւ համերաշխության հետագա ամրապնդումը հատկապես կարեւոր է ներկա գլոբալ մարտահրավերների պայմաններում»,- գրել է Հաջիեւը։


