հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի դեմ

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի դեմ

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի դեմ։

Այս հարցը ներառված է Միլլի մեջլիսի այսօրվա նիստի օրակարգում։ 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս քայլի պատճառն օրերս ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայաստանի պաշտպանության ակտն է:

Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ ԱՄՆ-ի դեմ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ է հանձնաժողով ստեղծել: Առաջարկն ընդունվել է:

ԱՄՆ Սենատն ընդունել է ACT S. 3000 ակտը, որի կրճատ անվանումն է՝ «2023 թվականի Հայաստանի պաշտպանության ակտ»: Այն Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ հոդվածի չեղյալ հայտարարման մասին է, որով չեղարկվում է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լիազորությունները: Ակտը Սենատ էր ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 29-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: