Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ շուտով Բաքվում կկայանա հյուպատոսական հանձնաժողովի համատեղ նիստը, գրում է parstoday.com-ը:
Ամիօր Աբդոլլահյանհը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկողմ համագործակցության ընդլայնումը և տարածաշրջանաին զարգացումները:
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է երկու երկրների նախագահների հանդիպմանը, ինչպես նաև Իրանի ճանապարհների նախարարի՝ Բաքու և Ադրբեջանի Պնախարարի՝ Թեհրան կյատարած այցերին, նշելով, որ դրանք վկայում են լավ հարաբերությունների մասին:
Ամիր Աբդոլլահյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները և իր գործընկերոջը հրավիրել այցելել Իրան:
Անդրադառնալով երկու երկրների լավ հարաբերություններին՝ Իրանի ԱԳ նախարարը նաև կոչ է արել դյուրացնել և արագացնել երկու երկրների միջև վիզաների տրամադրման գործընթացը, հատկապես՝ ուսանողների և գործարարների համար։
Ջեյհուն Բայրամովը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև վերջին ամիսներին համագործակցության զարգացման կապակցությամբ և հայտարարել Բաքվում համատեղ հյուպատոսական հանձնաժողովի նիստ անցկացնելու պատրաստակամության մասին։