չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է երեկ Բեռլինում ՀՀ և ԳԴՀ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին հնչեցված ելույթներին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, արձագանքել է հայ-ադրբեջանական շարունակվող բանակցությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հայտարարություններին. «Նախ նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից հնչեցված առաջարկները Ադրբեջանի կողմից ներկայացվել են ոչ թե մի քանի, այլ 15 օր առաջ։

Ինչպես հետևում է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունից, հայկական կողմը կրկին մանիպուլյացիայի է դիմում խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի նկատմամբ և ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ փորձելով իրեն ներկայացնել որպես կառուցողական կողմ»։

  • Կիսվել: