Ադրբեջանցի զինվորները սպանեցին հայ ռազմագերիներին, տեսանկարահանեցին նրանց մարմինները պղծելը․ Լինդսի Սնելն Ադրբեջանի՝ ԱՄԴ-ին ուղղված դիմումի մասին
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը իր թվիթերյան էջում գրել է՝
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը խախտել է Արդարադատության միջազգային դատարանի` ռասայական խտրականության վերացման միջոցները, երբ հայերը այրել են իրենց տները մինչ տեղահանումը։ Ադրբեջանը, որի զինվորները սպանեցին ռազմագերիներին և տեսանկարահանեցին նրանց բռնաբարությունն ու հայ զինվորների մարմինները պղծելը։ Հիշեցնում ենք՝ ահա թե ինչ են թողել ադրբեջանցի զինվորներն անձեռնմխելի հայկական տներում, երբ նրանք օկուպացրել են Ղարաբաղի որոշ հատվածներ»։