6,5 մագնիտուդով երկրաշարժ՝ Ֆիլիպինների ափին
Այսօր Գրինվիչի ժամանակով 01:58:08-ին Ֆիլիպինների արևելյան ափին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են Գերմանիայի երկրաբանական հետազոտությունների կենտրոնը (GFZ), տեղեկացնում է «Սինհուա»-ն։
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 7,97 աստիճան և արևելյան երկայնության 129,83 աստիճան կոորդինատներով կետում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10,0 կմ խորության վրա:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: