կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
3+3 բանաձեւը կարեւոր պլատֆորմ է Հարավային Կովկասում խաղաղության համար. Բինալի Յըլդըրըմ

3+3 բանաձեւը կարեւոր պլատֆորմ է Հարավային Կովկասում խաղաղության համար. Բինալի Յըլդըրըմ

Հավատում ենք, որ 3+3 բանաձեւը շատ կարեւոր պլատֆորմ է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնման համար։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Բաքվում 11-րդ գլոբալ համաժողովի  բացման արարողության ժամանակ ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը՝ փոխանցելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնը։

«Թյուրքական պետությունների կազմակերպությունը ձգտում է համերաշխության։ Մենք աջակցում ենք գլոբալ խաղաղությանը եւ արդարությանը»,- նշել է նա։

  • Կիսվել: