շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
2021 թ. Թբիլիսին կդառնա աշխարհի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»

2021 թ. Թբիլիսին կդառնա աշխարհի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը Թբիլիսին անվանել է 2021 թ. աշխարհի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք», տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Որոշումն ընդունվել է «Հաշխարհային գրքի մայրաքաղաքի»՝ 2019 թ. հունիսին Շվեյցարիայում տեղի ունեցած Խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա:

Համաշխարհային գրքի մայրաքաղաքի թեկնածության առաջադրման Խորհրդատվական կոմիտեն կազմված է Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի (IPA), Գրադարանների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի (IFLA) եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից:

Թբիլիսիում տոնակատարության տարին կսկսվի 2021 թվականի ապրիլի 23-ից՝ Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք» հռչակված քաղաքները պարտավորվում են առաջ տանել ընթերցանությունն ու մեկ տարվա ընթացքում թեմատիկ միջոցառումներ անցկացնել:

Հիշեցնենք, որ 2019-ին գրքի մայրաքաղաք էր ճանաչվել ԱՄԷ-ի Շարժա քաղաքը, 2020-ին գրքի մայրաքաղաք կդառնա Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը:

 

  • Կիսվել: