երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
2:2. Հայաստանի և Ադրբեջանի շախմատի հավաքականների խաղն ավարտվեց ոչ-ոքի

2:2. Հայաստանի և Ադրբեջանի շախմատի հավաքականների խաղն ավարտվեց ոչ-ոքի

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ. գրանցվեց ոչ-ոքի՝ 2։2։

Գաբրիել Սարգսյանը (2664) սևերով ոչ–ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի (2765), Հայկ Մարտիրոսյանը (2624) սպիտակներով՝ Թեյմուր Ռաջաբովի (2763), Սամվել Տեր-Սահակյանը (2615) սպիտակներով՝ Նիջաթ Աբասովի (2634) հետ։

Ռոբերտ Հովհաննիսյանի (2622) և Ռաուֆ Մամեդովի (2673) պարտիայում սևերով հանդես եկած հայ գրոսմայստերը վաստակեց կես միավոր։

Երկու թիմերն էլ ունեն 9 միավոր և կիսում են ընթացիկ 2-3-րդ տեղերը։

Նշենք, որ Ռուսաստանն ունի 10 միավոր և առաջաատարն է:

  • Կիսվել: