ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
19896թ. քահանաների սպանությունների պատճառով Սալվադորում կձերբակալեն նախկին նախագահին

19896թ. քահանաների սպանությունների պատճառով Սալվադորում կձերբակալեն նախկին նախագահին

Սալվադորում դատարանը որոշում է կայացրել ձերբակալել երկրի նախկին նախագահ Ալֆրեդո Քրսիտիանիին՝ կապված զինվորների կողմից 1989թ. վեց ճիզվիտ քահանայի եւ եւս երկու մարդու զանգվածային սպանության հետ, տեղեկացնում է The Guardian-ը։

Դատախազությունից հայտնել են, որ Քրստիանին իմացել է քահանաներին սպանելու՝ զինվորականների ծրագրի մասին եւ ոչինչ չի ձեռնարկել նրանց կանգնեցնելու համար։ Փետրվարի 25-ին Քրիստիանիի, որը Սալվադորի նախագահն է եղել 1989-1994թթ., եւ մի խումբ զինվորների դեմ առաջադրվել են սպանություններին հանցակցության մեղադրանքներ։ Քրիստիանին եւ նախկին խորհրդարանական Ռոդոլֆո Փարքերը կանչվել են դատարան, բայց չեն ներկայացել։

Դատարանի վճռում ասված է, որ այլ բան չի մնում անելու՝ այդ անձանց կալանքի տակ վերցնելուց բացի, քանի որ նրանք չեն ներկայացել դատարան եւ փաստաբաններ չեն ուղարկել:

Նշվում է նաեւ, որ երկրի նախկին նախագահը չի ընդունում իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։

  • Կիսվել: