ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
120 զրահամեքենա և հականավային հրթիռներ. Բրիտանիայի նոր օգնությունը Ուկրաինային

120 զրահամեքենա և հականավային հրթիռներ. Բրիտանիայի նոր օգնությունը Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային նոր ռազմական օգնություն է խոստացել, որը ներառում է զրահատեխնիկա և հականավային սպառազինություն։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։

Նշվում է, որ Ջոնսոնը Կիև է ժամանել շաբաթ օրը չհայտարարված այցով՝ հանդիպելու Զելենսկու հետ։

Բորիս Ջոնսոնը Ուկրաինային ռազմական օգնություն է առաջարկել 120 զրահամեքենայի և նոր հականավային հրթիռային համակարգերի տեսքով՝ Ուկրաինային աջակցելու այս կրիտիկական պահին։

Ուկրաինայի Կառավարությունն ընդգծել է, որ այս օգնությունը նոր է։

Ջոնսոնը նաև վերահաստատել է Ուկրաինայի տնտեսական աջակցությունը՝ երաշխավորելով Համաշխարհային բանկի ևս 500 մլն դոլարի վարկեր Ուկրաինային։ Մեծ Բրիտանիան նաև տրամադրել է 394 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ուկրաինացիների համար կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական ծառայությունների շարունակական գործունեությունը ապահովելու համար:

  • Կիսվել: