երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
12 զոհ. Միսսուրիում ինքնաթիռ է կործանվել

12 զոհ. Միսսուրիում ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Միսսուրի նահանգում ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Միսսուրի նահանգի ճանապարհային ոստիկանությունը, տեղեկացնում է Associated Press-ը։

Ըստ ոստիկանության՝ դեպքի վայրում աշխատում են Բաթլեր քաղաքի ոստիկանության աշխատակիցներն ու Բեյթս շրջանի շերիֆի վարչության ներկայացուցիչները՝ աջակցելով վթարի հետևանքների վերացմանը և արտակարգ ծառայությունների աշխատանքի կազմակերպմանը։

Աղետը տեղի է ունեցել Բաթլեր Մեմորիալ օդանավակայանի մոտակայքում, որը գտնվում է Կանզաս Սիթիից մոտ 105 կմ հարավ։ Օդանավը ընկել է օդանավակայանի հարևանությամբ գտնվող դաշտում։ 

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանի հարևանությամբ գտնվող դաշտում, սակայն, որքան հասկանում եմ, ճանապարհները փակվում են որպես նախազգուշական միջոց»,-ասել է Միսսուրիի ճանապարհային ոստիկանության սերժանտ Ջասթին Յուինգը։

Նշվում է, որ աղետի պատճառների քննությամբ կզբաղվի ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը։

 

  • Կիսվել: