երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ՎԶԵԲ գործունեությունն աստիճանական և սահմանափակ կընդլայնվի դեպի աֆրիկյան երկրներ՝ Ենթասահարական Աֆրիկա և Իրաք. նախագիծ

ՎԶԵԲ գործունեությունն աստիճանական և սահմանափակ կընդլայնվի դեպի աֆրիկյան երկրներ՝ Ենթասահարական Աֆրիկա և Իրաք. նախագիծ

ՎԶԵԲ գործունեությունն աստիճանական և սահմանափակ կընդլայնվի դեպի աֆրիկյան երկրներ՝ Ենթասահարական Աֆրիկա և Իրաք: Այդ մասին բանաձևը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:

«Բանաձևը 2023 թվականին՝ ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումների ժամանակ, քվեարկվել և ընդունվել է, և ներկայումս ակնկալվում է, որպեսզի անդամ երկրներն իրենց ազգային ընթացակարգերով վավերացնեն բանաձևը:

Բանաձևի անունը հուշում է, որ այն վերաբերում է ՎԶԵԲ գործունեության ընդլայնմանը դեպի աֆրիկյան երկրներ և Իրաք, իսկ Ենթասահարական Աֆրիկա ասելով՝ հասկանում ենք բանկի գործունեության ընդլայնում դեպի Կոտ դ՛Իվուար, Բենին, Գանա, Քենիա, Նիգերիա և Սենեգալ»,- ասաց նա:

Էդուարդ Հակոբյանը նկատեց՝ ֆինանսական տեսանկյունից հարց է ծագում՝ նման ընդլայնումը վնասո՞ւմ է բանկի գործունեությանը, ապա պարզաբանեց՝ նման խնդիր չկա, այսինքն՝ այն վարկերը, դրամաշնորհները և տեխնիկական աջակցության գործիքները, որոնք տրամադրվում են անդամ երկրներին, այդ թվում՝ ՀՀ-ին, այդ մասով որևէ փոփոխություն չի լինելու: Դա նաև չի պարտավորեցնի երկրներին ավելացնել իրենց ներդրումները կապիտալում, այսինքն՝ ՀՀ-ի համար այն ֆինանսական պարտավորություն չի առաջացնի: 

  • Կիսվել: