կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վիետնամական երկարահատիկ բրինձ կթույլատրվի ներմուծել 250 տոննայից ոչ ավելի ծավալով

Վիետնամական երկարահատիկ բրինձ կթույլատրվի ներմուծել 250 տոննայից ոչ ավելի ծավալով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում 2024-ի ընթացքում հաստատեց Հայաստանի տարածք վիետնամական ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:

Ըստ այդմ, սահմանվել է, որ 2024-ի ընթացքում վիետնամական ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ներմուծումը Վիետնամից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 250 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայու¬թյան դեպքում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2023 թվականի  օգոստոսի 22-ի որոշումը անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի առանձին տեսակների ՀՀ ներմուծման քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգը:

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի  ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին»:

  • Կիսվել: