երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վերջին ամիսներին ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ նախագահ

Վերջին ամիսներին ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ նախագահ

Վերջին ամիսներին ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը. ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Դրան զուգահեռ տնտեսությունում շարունակվում է ընդլայնվել ներքին պահանջարկը։ Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի դանդաղմամբ», - ասաց մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում։

«Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ», - ասաց ԿԲ նախագահը։

  • Կիսվել: