ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերացվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ա/Ձ Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք) կասեցումը:

Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:

  • Կիսվել: