կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Վայսկո» ընկերությունն արտոնություն ստացավ. Այն 4 մլրդ դրամի ներդրում կանի, ապակու փաթեթի պատրաստման արտադրամաս կհիմնի

«Վայսկո» ընկերությունն արտոնություն ստացավ. Այն 4 մլրդ դրամի ներդրում կանի, ապակու փաթեթի պատրաստման արտադրամաս կհիմնի

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ՎԱՅՍԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՎԱՅՍԿՈ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դռների և պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար։ Նախատեսվում է հիմնել նաև նոր ապակու փաթեթի պատրաստման արտադրամաս։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4 մլրդ դրամի ներդրում, որից 400 մլն դրամը կապիտալ, իսկ մնացած մասը հումք ու նյութերի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 45 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է3․4 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 330․6 մլն դրամ:

  • Կիսվել: