Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի մշակույթի տունը կքանդվի, տեղում նոր դպրոց կառուցելու համար
Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում նոր դպրոց կկառուցվի: Այդ նպատակով ավգանին մշակույթի տան շենքը եւ հարակից տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին որոշում է կայացվել: Մշակույթի տան շենքն ամբողջությամբ կքանդվի եւ տեղում նոր դպրոց կկառուցվի:
Այս առնչությամբ կառավարությունն այսօր ընդունեց «Գույքի նվիրաբերությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: