կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վարդենիսի տուն-ինտերնատի 3 աշխատակիցներ ազատ են արձակվել

Վարդենիսի տուն-ինտերնատի 3 աշխատակիցներ ազատ են արձակվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տասնյակ աշխատակիցներ եւ այլ քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 19-ին, բողոքի ակցիա են անցկացրել Վարդենիսի Ոստիկանական բաժանմունքի դիմաց, այնուհետեւ դատարանի դիմաց:

Տուն-ինտերնատի իրավաբան Ստեփան Դավթյանը հայտնում է, որ ինտերնատի 3 աշխատակիցներ գիշերն ազատ են արձակվել, իսկ տնօրենի եւ հոգեբույժի կալանքի միջնորդությունը դատարանն այսօր է քննում, գնացել է խորհրդակցական սենյակ:

  • Կիսվել: