երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Ադրբեջանի տարածքով փոխադրումներ իրականացնելու ու Մեղրիով ճանապարհներ բացելու գաղափարը չեմ քննարկել գործարարների հետ․ Էկոնոմիկայի նախարար

Ադրբեջանի տարածքով փոխադրումներ իրականացնելու ու Մեղրիով ճանապարհներ բացելու գաղափարը չեմ քննարկել գործարարների հետ․ Էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  Ադրբեջանի տարածքով փոխադրումներ իրականացնելու ու Մեղրիով ճանապարհներ բացելու գաղափարը գործարարների հետ չի քննարկել։ Լրագորղների հետ զրույցում նախարարը, մասնավորապես, ասել է․

«Ես հայ գործարարների հետ ունեմ անենօրյա ու ամենժամյա հանդիպում, վերջին հանդիպումը երեկ է կազմակերպվել։ Այս հարցը ես չեմ քննարկել գործարարների հետ, եթե անկեղծ ասեմ։ Ես քննարկել եմ իրենց այսօրվա խնդիրները։ Գիտեմ, որ բազմաթիվ գործարարներ կրում են ահռելի ծախսեր, երբ իրենք ապրանքն արտահանում են Ղազախստան, օրինակ։ Դա կրկնակի թանկ է, քան իրականում պետք է լիներ։ Ուղղակի ճանապարհների զարտուղիության պատճառով այդպես է ստացվել»։

  • Կիսվել: