կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան

Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության զարգացման ծրագրերին և արտադրական գործընթացին։ Նախարարին ուղեկցում էր նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
 
Այցի ընթացքում Վահան Քերոբյանը շրջել է արտադրամասերով, ծանոթացել շոկոլադի արտադրության շղթայի փուլերին և իրականցվող ներդրումային ծրագրերին։
 
Ընկերությունն օգտվել է նաև նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման ծրագրից և գյուղատնտեսական հումքի մթերումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից:
 
Ընկերության արտադրանքի արտահանման ծավալն այս տարվա ընթացքում աճել է մոտ 3 անգամ, իսկ իրացումը ներքին շուկայում ավելացել է շուրջ 20%-ով։
 
Ծրագրերի մանրամասները՝
 
Տնտեսության արդիականացման ծրագիր՝
 
Գյուղատնտեսական հումքի մթերումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

  • Կիսվել: