կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուղիղ միացում Աբու Դաբիի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի հայկական տաղավարից

Ուղիղ միացում Աբու Դաբիի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի հայկական տաղավարից

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է Աբու Դաբիի՝ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի հայկական միասնական տաղավարի աշխատանքը: 

Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ նշվել է, որ հայկական տաղավարը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն այցելուների, այլև տարբեր երկրների մի շարք արտադրող ընկերությունների շրջանում:

Ընկերության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ մի քանի կազմակերպության հետ այսօր համաձայնության են եկել համատեղ արտադրություն ունենալ Հայաստանում: Կարևոր ձեռքբերումներից նշվել է նաև այն, որ համաձայնություն է ձեռք բերվել «Ուրալվագոն» գործարանի հետ, «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսում հուշագիր է ստորագրվելու:

 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև բելառուսական ու մի շարք այլ երկրների կազմակերպությունների հետ:

 

 
 

  • Կիսվել: