Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայըտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
Մոտ 8.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արմավիրի և Արագածոտնի մարզերով։
Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։



