երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ-ին կտա ՀՆԱ-ի 30% աճ․ Քերոբյան

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ-ին կտա ՀՆԱ-ի 30% աճ․ Քերոբյան

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարճ ժամանակում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 

«Նման ակնկալիքներ կարող են լինել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման դեպքում։ Սակայն այս ամենի նախապայմանը խաղաղությունն է»,-նշեց նա։

Նախարարն ընդգծեց, որ վստահության մթնոլորտի ստեղծումը և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում։
Քերոբյանի խոսքով՝ խաղաղությունն ունի հիմնարար տնտեսական արժեք, իսկ «Խաղաղության խաչմերուկը»՝ լրացուցիչ։

  • Կիսվել: