կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տպավորություն է, որ մենք մայիսին ենք հիշում, որ մարտին գյուղատնտեսական աշխատանքներն են սկսվել. Փաշինյան

Տպավորություն է, որ մենք մայիսին ենք հիշում, որ մարտին գյուղատնտեսական աշխատանքներն են սկսվել. Փաշինյան

Պետք է հույս ունենալ, որ այս տարի կկարողանանք ամեն ինչ անել, որ ոչ խաղողագործները, ոչ լոլիկագործները, ոչ այգեգործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել, ակցիաներ անել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչները ստիպված են լինում ճանապարհ փակել ոռոգման խնդիրների հետ կապված: 

« Չնայած ակցիա անելու իրավունքը ոչ ոք չի վիճարկում, բայց էդ մարդիկ իօրենց աշխատանքից են կտրվում:

Երեկ Արագածոտնի մարզում մարդիկ մեր ուշադրությունը գհրավիրում են դրա վրա: Ասում են՝ երբեմն տպավորություն է, որ մենք մայիսին ենք հիշում, որ մարտին գյուղատնտեսական աշխատանքներ են սկսվել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, կառավարությունը պետք է խնդիրների մասին իմանա նախապես եւ դրանց չծագելու ուղղությամբ աշխատի, ոչ թե խնդիրը ծագի, եւ մարդիկ ստիպված լինեն իրենց խոսքը բարձրաձայնելու այլ եղանակներ գտնել:

«Այս սեզոնին գյուղացիների հետ կապը պետք է շատ լուրջ ապահովվի»,-ասաց նա՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ Տարածքայինկառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

  • Կիսվել: