հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024

Տնտեսական անկման տեմպը թուլացել է. Թունյան

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ այս տարի թե՛ ապրիլին, թե՛ մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ, սակայն անկման տեմպը մայիսին թուլացել է: Այս մասին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նա նշեց, որ այս պահին դրված է 2 տոկոս տնտեսական անկման սցենարը, ըստ դրա էլ բյուջեի մասին օրենքում փոփոխություններ են կատարվել:

Թունյանը, մասնավորապես, ասաց. «Եթե նայում ենք այս տարվա ապրիլի, մայիսի դինամիկան, ապա այս տարվա ապրիլին անկում ունենք նախորդ տարվա ապրիլի համեմատ, մայիսին էլ անկում ունենք նախորդ տարվա մայիսի համեմատ: Բայց անկման տեմպը թուլացել է, որոշ ոլորտներ բացվեցին, սկսեցին աշխատել հենց մայիսի ընթացում։ Կարծում եմ, որ հունիսին այդ անկման տեմպն ավելի կթուլանա»:

Այն, թե տարին ինչ ցուցանիշով կփակվի, պատգամավորը նշեց, որ չի կարող ասել, քանի որ ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է: Նա ընդգծեց, որ այն աննախադեպ է ոչ թե իր մասշտաբի, այլ բնույթի առումով: Թունյանն ասաց. «Սա մաքուր տնտեսական ճգնաժամ չէ, սա առողջապահականից բխող ճգնաժամ է: Ու եթե հարկ լինի կրկին վերանայում անել, կրկին ֆինանսական միջոցներ ներարկել տնտեսության մեջ, կարվի, քանի որ ամեն օրվա ռեժիմով օպերատիվ մոնիտորինգ է իրականացվում»:

  • Կիսվել: