երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.4%

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.4%

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը 2023 թվականի հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։

«Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.4%:

Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։

Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ 2022թ․ հունվար–հունիսի համեմատ արտահանումն աճել է 72.8%-ով»,- հայտնում են նախարարությունից։

Առավել մանրամասն՝ հղումով:

  • Կիսվել: