շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՏԿԵՆ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրների լուծումները

ՏԿԵՆ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրների լուծումները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և Գերմանական զարգացման բանկի (KFW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
 
Քննարկվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի կատարման ընթացքը։
 
Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտուց դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հարցը։
 
Հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ կազմակերպչական բնույթի բոլոր խնդիրները լուծված են, և շատ արագ հայտարարված մրցույթների արդյունքներում կընտրվեն կապալառու ընկերություններ, կկնքվեն պայմանագրեր, և աշխատանքները կմեկնարկեն։

  • Կիսվել: