հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՏԿԵ նախարարը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցեր

ՏԿԵ նախարարը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևին։
 
Նախարարը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։
 
 
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։
 
Նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է արդեն նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։
 
 
Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր։
 
Քննարկվել է նաև մինչև կոնցեսիայի ավարտը երկաթուղում ներդրումների ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։
 

 

  • Կիսվել: