կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը հեռացվել է ԱՆԻՖ-ի խորհրդից. որոշումը ստորագրել է Վահան Քերոբյանը

Տիգրան Ավինյանը հեռացվել է ԱՆԻՖ-ի խորհրդից. որոշումը ստորագրել է Վահան Քերոբյանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՝  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) տնօրենների խորհրդում։

Ավինյանի հետ՝ դադարեցվել են նաև խորհրդի անդամներ Սոնա Թևանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունները։

Մեկ այլ որոշումով՝ Քերոբյանը չի հաստատել ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

Որոշման մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը։

  • Կիսվել: