շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի կունենա հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը

Տեղի կունենա հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը։

Նիստի ընթացքում կքննարկվի առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ էներգետիկայի, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտի, գիտական, թվայնացման, առողջապահության, շրջակա միջավայրի, ինչպես նաև ՓՄՁ ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։
 
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չեխիայի հետ 2021 թ․ հունվար-օգոստոսին կազմել է 15,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5%-ով (2020 թ․ հունվար-օգոստոսին կազմել է 16,0 մլն ԱՄՆ դոլար):
 
2021 թ․ հունվար-օգոստոսին Հայաստանից Չեխիա արտահանումը կազմել է 2,1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40%-ով (2020 թ․ հունվար-օգոստոսին կազմել է 1,5 մլն ԱՄՆ դոլար):
 
2021 թ․ հունվար-օգոստոսին Չեխիայից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 13,2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով (2020 թ․ հունվար-օգոստոսին կազմել է 14,5 մլն ԱՄՆ դոլար):

  • Կիսվել: