հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Թե մարզային, թե մայրաքաղաքային ստուգայցերը թերացումներ հայտնաբերում են. ՍԱՏՄ

Թե մարզային, թե մայրաքաղաքային ստուգայցերը թերացումներ հայտնաբերում են. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում և հանրապետության մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում այսօր անցկացրած շրջայցերը հայտնաբերել են մի շարք թերացումներ: ՍԱՏՄ տեսուչները հանրային սննդի օբյեկտներում արձանագրել են սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորություն ապահովելու, խոհանոցում և սանհագույցում օգտագործված դիմակների համար նախատեսված փակվող աղբաման ունենալու, իսկ իրացման ցանցում՝ ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններում ճշգրիտ գրառումների, ինչպես նաև դիմակը պատշաճ կրելու հետ կապված խախտումներ:

Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, կլինեն կասեցումներ:

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տնտեսավարողները դրսևորել են անփույթ վերաբերմունք սահմանված նորմերի պահպանման նկատմամբ, թուլացել է զգոնությունը, ինչը հանգեցնելու է կասեցումների, հատկապես՝ կրկնայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների պարագայում:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված թիրախային վերահսկողությունը ողջ հանրապետությունում չի դադարելու ոչ մի օր, և ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը:

 
 
 

  • Կիսվել: