չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ճիշտ աշխատանքի դեպքում ռազմաարդյունաբերական համակարգը հագեցնելու միջոցները հնարավոր է կրկնապատկել. նախարար

Ճիշտ աշխատանքի դեպքում ռազմաարդյունաբերական համակարգը հագեցնելու միջոցները հնարավոր է կրկնապատկել. նախարար

Այսօր Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» քննարկումների ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ճիշտ եւ արդյունավետ աշխատանքի դեպքում ռազմաարդյունաբերական համակարգը հագեցնելու միջոցները հնարավոր է կրկնապատկել։

Նախարարը վստահ է, որ այսօր Հայաստանի առաջնահերթ խնդիրը գործող ՌԱՀ-ը կարգի բերելն է։ Ըստ նրա՝ իդեալական կլինի, որ ՌԱՀ-ն «ինքնավար, զարգացող օրգանիզմ» դառնա։ Արշակյանը նշեց, որ համակարգի զարգացման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները ընթացիկ տարում կրկնապատկվել են։ ՌԱՀ-ի վերահագեցման համար ընդհանուր առմամբ 2,5 մլրդ դրամ է նախատեսված:

  • Կիսվել: