հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տարեսկզբից մինչև օրս իրականացվել է 2507 ստուգայց, արձանագրվել 61 խախտում. ԱԱՏՄ

Տարեսկզբից մինչև օրս իրականացվել է 2507 ստուգայց, արձանագրվել 61 խախտում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։
 
Այս տարեսկզբից մինչև օրս ԱԱՏՄ մասնագետներն իրականացրել են ընդհանուր 2507 ստուգայց, արձանագրել՝ 61 խախտում, տվել 1 նախազգուշացում և կայացրել տուգանքի 57 որոշում։
 
Առավել շատ խախտումներ արձանագրվել են մանրամեծածախ առևտրի կետերում՝ 1512, ապա ուղևորատար տրանսպորտում՝ 287, դեղատներում՝ 192, գրասենյակներում՝ 186, և այլն։

 

  • Կիսվել: