շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տաքսի ծառայությունների ոլորտում աշխատողները մյուսների պես պիտի ենթարկվեն պարետատան պահանջներին. Փաշինյան

Տաքսի ծառայությունների ոլորտում աշխատողները մյուսների պես պիտի ենթարկվեն պարետատան պահանջներին. Փաշինյան

Հայաստանում տաքսիների վարորդներին մեկ տարուց ավելի է՝ ազատել են պարտադիր վճարներից, սակայն ոչ լիցենզավորումից։ Այս մասին ԱԺ նիստում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ինչպես գոյատեւեն տաքսիստները երկրում հայտարարված արտակարգ դրության եւ աշխատանքի արգելքի պայմաններում։

Վարչապետն ասաց, որ ցանկացած տաքսու վարորդ պարտավոր է լիցենզիա ունենալ, հակառակ դեպքում նա չի կարող աշխատել. «Հետեւաբար, եթե նա լիցենզիա չունի, ապա նա չի զբաղվում այդ գործունեությամբ»:

Փաշինյանն անդրադարձավ անմիջականորեն նրան, թե ինչ պետք է անեն տաքսի ծառայությունների ոլորտում աշխատող քաղաքացիները։ Այս առնչությամբ նա ասաց. «Նրանք պետք է անեն այն, ինչ անում են մնացած քաղաքացիները՝ ենթարկվեն պարետատան պահանջներին։ 2019թ․ շատ քաղաքացիների համար մենք ստեղծեցինք բավական գումարներ աշխատելու հնարավորություն, եւ ես չեմ կարծում, որ աշխատանքի մեկշաբաթյա արգելքը էական դեր կխաղա»:

Վարչապետի խոսքով՝ եթե սահմանափակումների արդյունքն էական է, ապա քաղաքացիները պետք է օգտվեն փոքր եւ միջին բիզնեսի աջակցության նախագծերից, որոնք կմեկնարկեն վաղը։ Իսկ նրանք, ովքեր չեն կարողանա օգտվել տվյալ աջակցությունից, վարչապետի կարծիքով, իրենք իրենց խնդիրները պետք է լուծեն։

«Դա նրանց խնդիրն է, որովհետեւ նրանց մոտ պետք է լիցենզիա լիներ, որպեսզի իրավաբանական կարգավիճակ ունենային»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակման 265 դեպք, առողջացել է 18 քաղաքացի։ Երկրում մինչեւ ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմ է սահմանված, որը մարտի 24-ին խստացվել է։

  • Կիսվել: