շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Թամարա»-ի թթվասերն արդեն անվտանգ է՝ նորից կարտադրվի

«Թամարա»-ի թթվասերն արդեն անվտանգ է՝ նորից կարտադրվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակը համապասխանեցվել է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

  • Կիսվել: