կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Սյունիքում հաստատված արցախցիների կարիքներին ԶՊՄԿ-ն հատկացրել է 164 մլն դրամ

Սյունիքում հաստատված արցախցիների կարիքներին ԶՊՄԿ-ն հատկացրել է 164 մլն դրամ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Արցախից տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած հայրենակիցներին հերթական աջակցությունն է տրամադրել։

Մարզային և համայնքային կառույցների հետ համագործակցելով՝ ԶՊՄԿ-ն գույքագրել և ըստ իրենց կարիքների հասցեական աջակցություն է տրամադրել բոլոր գրանցված արցախցիներին։

Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հաստատված արցախցիների աջակցության ծրագրի համար Ընկերությունն անցած տարի հատկացրել է 164 միլիոն դրամ։

  • Կիսվել: