չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Սուքիասյանները չեն գնում Բրյուսովի շենքը, ինչպես չեն գնել և չեն գնելու մյուս համալսարանների շենքերը. խոսնակ

Սուքիասյանները չեն գնում Բրյուսովի շենքը, ինչպես չեն գնել և չեն գնելու մյուս համալսարանների շենքերը. խոսնակ

«Սիլ կոնցեռնի» խոսնակ Աննա Մկրտչյանն անդրադարձել է շրջանառվող հերթական լուրերին, թե իբր Սուքիասյանները ցանկանում են գնել Վ. Բյուսովի անվան օտար լեզուների համալսարանի շենքը։

«Հերթական բարբաջանքին պատասխանեմ հակիրճ։

Սուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում, ինչպես չեն գնել ու չեն գնելու ԵՊՀ ի շենքը, մանկավարժական համալսարանի և մնացած բոլոր բուհերի շենքերը։

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր հասկանալու հետ կապված խնդիր ունեն` նորից կրկնեմ. Սուքիասյանները չեն գնում Բրյուսովի շենքը, ինչպես չեն գնել և չեն գնելու ԵՊՀ շենքը, մանկավարժական համալսարանի շենքը, մյուս համալսարանների շենքերը։ Մի հարց էլ ես ունեմ. չե՞ք հոգնում նման ստերով ձեզ վարկաբեկելուց»,-գրել է Աննա Մկրտչյանը։

  • Կիսվել: