երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ստորագրվել է «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ փաստաթուղթը

Ստորագրվել է «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ փաստաթուղթը

Այսօր տեղի է ունեցել ՎԶԵԲ համաժողովի՝ Հայաստանի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձությունը՝ «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը:
 
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում ելույթով են հանդես եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստը բացառիկ հնարավորություն է՝ բացահայտելու երկրի առավելությունները գործարարությամբ զբաղվելու և մասնավոր հատվածում ու երկրի ռազմավարական նախաձեռնություններում ներդրումներ կատարելու տեսանկյունից։
 
Նիստի ընթացքում, մասնավորապես, ընդգծվել է ՀՀ տնտեսության ներդրումային գրավչությունը՝ շեշտը դնելով կրթության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում նախաձեռնությունների և գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու ռազմավարությունների, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկի» դերի վրա՝ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հասնելու համատեքստում:
 
Նիստի ժամանակ ստորագրվել է «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ փաստաթուղթը: Վերջինս ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայկական կողմից և ՎԶԵԲ Կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիտա Փարշադը ՎԶԵԲ կողմից:

 

  • Կիսվել: