երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շուկայում գերիշխող դիրք ունեցողը չի կարող ակցիայի անվան տակ ապրանքը ինքնարժեքից ցածր վաճառել. այդ դեպքում կտուգանվի

Շուկայում գերիշխող դիրք ունեցողը չի կարող ակցիայի անվան տակ ապրանքը ինքնարժեքից ցածր վաճառել. այդ դեպքում կտուգանվի

Տնտեսվարողը կարող է ապրանքը ինքնարժեքից ցածր գնով վաճառել եւ մենք ոչ մի խնդիր չունենք դրա հետ: Այս մասին, այսօր «Սև ուրբաթ»-ին ընդառաջ զեղչերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

«Պայմանականորեն, պահեստում ապրանք կա, եւ պահեստի ծախսերը շատ ավելին են, քան սպասենք, որ վաճառվի: Իր մոտ խնդիր է դրված օր առաջ այդ ապրանքից ազատվել: Եթե բարեխղճորեն է վաճառում, որեւէ խնդիր մենք այդտեղ չունենք:

Բայց մի կարեւոր հանգամանք էլ. երբեմն որոշ սուբյեկտներ հավանաբար չարամտորեն, ասում են՝ դե որ ակցիաների օրենսդրությունը թույլ է տալիս զեղչով ապրանք իրացնել, ապա մենք գերիշխող դիրք ունենալով կարող ենք ինքնարժեքից ցածր վաճառել երեք ամիս: Բայց դա էլ մեկ այլ իրավախախտում է: Մենք ունենք գերիշխող դիրքի եւ մենաշնորհային դիրքի չարաշահում, որի դրսեւորումներից է դեմպինգը, այսինքն գնի չհիմնավորված նվազեցումը:

Հետեւաբար, ակցիաների օրենսդրությանը հետեւելը չի ազատելու նման կարգավիճակ ունեցող տնտեսվարողների կողմից ցածր գնով վաճառելուն՝ պատրվակ բերելով, թե ակցիա ենք անում»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքում նախորդ տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսի չափով  տուգանք կկիրառվի:

  • Կիսվել: