ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Շուկան մոնիթորինգ ենք անում շաբաթական կտրվածքով և եթե որևէ խումբ դեղորայք ավելացնելու անհրաժեշտություն լինի, ապա կավելացնենք. Ավանեսյանը՝ դեղերի դեֆիցիտի վերաբերյալ

Շուկան մոնիթորինգ ենք անում շաբաթական կտրվածքով և եթե որևէ խումբ դեղորայք ավելացնելու անհրաժեշտություն լինի, ապա կավելացնենք. Ավանեսյանը՝ դեղերի դեֆիցիտի վերաբերյալ

Ներկայումս քովիդի արդյունքով պայմանավորված համաշխարհային դեղագործական շուկաներում դեղերի որոշակի դեֆիցիտ կա: Բացի դրանից մենք ձմռան ընթացքում ամբողջ աշխարհում ունեինք գրիպի բավական ակտիվ ընթացք և այլն, մենք հնարավորինս անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում ապահովենք անհրաժեշտ բժշկական պարագաների և դեղերի ներկրումը, մենք ունենք օրենքով մեզ համար վերապահված լիազորություններ, որոնց շրջանակներում իրականացնում ենք նաև նման գործառույթներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի գնահատմամբ՝ եթե դեղորայքի շուկայում դեֆիցիտ կա և այդ դեղորայքն անհրաժեշտ է, ապա որոշում է կայացվում թույլատրել ՀՀ ներկրումը նաև եվրոպական արտադրության դեղորայքի ոչ գրանցված տարբերակները.«Մենք շուկան մոնիթորինգ ենք անում շաբաթական կտրվածքով և եթե անհրաժեշտություն լինի որևէ խումբ դեղորայք ավելացնելու,ապա կավելացնենք և դա արվում է թե՛ անտիբիոտիկների, թե՛ մնացած խմբերի մասով»:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ դեղերը մարդկանց վրա թանկ են վաճառվում՝ Ավանեսյանն ասաց. «Օրենքով սահմանված է, որ քաղաքացին իր բուժման համար անհրաժեշտ դեղորայքը կարող է ձեռք բերել նաև այլ երկրից, դրանք բերել Հայաստան իր հետ կամ պատվիրել փոստային ծառայության միջոցով: Սա օրենքով սահմանված հնարավորություն է և որևէ ձևով չի կարող սահմանափակվել»:

  • Կիսվել: