չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Շրջակա միջավայրի նախարարությանը 2022 թվականին կհատկացվի շուրջ 6.5 միլիարդ դրամ

Շրջակա միջավայրի նախարարությանը 2022 թվականին կհատկացվի շուրջ 6.5 միլիարդ դրամ

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ 2022 թվականին շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվելու է 6 միլիարդ 771 միլիոն դրամ:

2021 թվականին հաստատված է եղել 9 միլիարդ 214.7 միլիոն դրամ:

«Նվազեցումը պայմանավորված է ավարտված ծրագրով»,- ասաց Խաչատրյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը 2022 թվականին իրականացնելու է 6 ծրագիր և 22 միջոցառում:

  • Կիսվել: