ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում մտադիր են պատրաստել IT-ոլորտի 10 000 մասնագետի եւ ստեղծել 7000 աշխատատեղ

Հայաստանում մտադիր են պատրաստել IT-ոլորտի 10 000 մասնագետի եւ ստեղծել 7000 աշխատատեղ

Հայաստանում մտադիր են պատրաստել IT-ոլորտի 10 000 մասնագետի եւ ստեղծել 7000 աշխատատեղ։ Այս մասին «Հայաստան՝ ինժեներական շաբաթ 2021» միջոցառման ժամանակ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Բացի այդ, կհայտարարվի մի բացառիկ նախաձեռնության մասին՝ գիտական ինկուբատորային ծրագիր»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն IT-երկիր է, որը հասել է այդ ոլորտում լուրջ հաջողությունների։ «Մենք պետք է մտածենք զարգացման հաջորդ փուլի մասին։ Գաղափարն այն է, որպեսզի Հայաստանը վերածվի ապագայի արդյունաբերական երկրի, որտեղ առաջնահերթ են ստեղծագործական մտածելակերպը, գիտությունն ու նորարարությունները»,-հավելեց Ենգիբարյանը։  

  • Կիսվել: