երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շատ լավ վիճակ է Լարսում․ ոչ մի հերթ չկա, բոլոր մեքենաները անցնում են  շատ արագ․ Վահան Քերոբյան

Շատ լավ վիճակ է Լարսում․ ոչ մի հերթ չկա, բոլոր մեքենաները անցնում են շատ արագ․ Վահան Քերոբյան

Շատ լավ վիճակ է Լարսում։ Ոչ մի հերթ չկա, բոլոր մեքենաներն անցնում են շատ արագ և կարող եմ ասել, որ բավականին շատ մեքենաներ են անցնում ամեն օր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։  

Նրա խոսքով՝ Լարսում իրավիճակի բարելավումը կապված է նոր ենթակառուցվածքների կառուցման և գործարկման հետ․ «Դա, կարելի է ասել, իմ և իմ ռուս գործընկերոջ  միջև ամռանը տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունների արդյունքում էր։ Նախատեսված բոլոր ժամկետներում պայմանավորվածությունները տեղի ունեցան և հիմա  միակ անհանգստացնող բանը, որ կարող է լինել՝ եղանակային պայմաններն են»։ 

«Հիմա կառուցվում է թունել Վրաստանի տարածքում, որն արդեն պետք է օգնի, որ հաջորդ ձմռանից, կամ վատագույն դեպքում դրան հաջորդող ձմռանից չունենանք նաև եղանակի պատճառով առաջացող խնդիրներ՝ Վրաստանի բարձրլեռնային հատվածները շրջանցող թունել է կառուցվելու»,- ասաց Վահան Քերոբյանը։

  • Կիսվել: